Ջրհեղեղներից տուժած մարդկանց թիվն ավելացել է 24 տոկոսով
Քսանմեկերորդ դարի սկզբից ջրհեղեղներից տուժած մարդկանց թիվն ավելացել է 24 տոկոսով՝ տասն անգամ ավել, քան գիտնականների նախկին կանխատեսումներն էին: Հաղորդում է The Nature ամսագիրը:
Ըստ ամսագրի 2000-ից 2018 թվականների ընթացքում հեղեվել է 2.23 միլիոն քառակուսի մետր տարածք, ինչի արդյունքում տուժել է 255 -ից 290 մլն մարդ:
Զրհեղեղների գրեթե 90 տոկոսը տեղի է ունեցել Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայում, հատկապես` Ինդոսի, Գանգես-Բրահմապուտրա եւ Մեկոնգ գետերի մեծ ավազաններում: Արբանյակային տվյալները ևս ցույց են տվել այս միտման աճը Հարավային Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի երկրներում:
Կարծիքներ