Ի՞նչ նախապայմաններ է առաջարկել Ալիևը 2020-ի հոկտեմբերի 8-ին հրադադար հաստատելու համար. մանրամասներ
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին նա ստորագրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցնելու մասին ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը: Նաև պատասխանել է այն հարցին՝ թե ինչու փաստաթուղթն ստորագրեց, և պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին:
«Այստեղ, իհարկե, շրջադարձային դեր խաղաց Շուշիի անկման գործընթացը։ Էականն այստեղ ոչ միայն Շուշիի խորհրդանշական արժեքն է, այլև՝ ռազմավարական։
Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը ԼՂ Մարտունու վրա, և, որ ամենակարևորն է, մեր շուրջ 25000 զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու հինգերորդ փորձն էր․ «Առաջին նման խոսակցությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրվա առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»։
Կարծիքներ