Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել

Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել

ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:

Այս մասին տեղեկությունը, ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ»-ը` հաստատել են Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ հսկող դատախազի կողմից Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում է կայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: 

 

Տարոն Մարգարյանը մարտի 27-ի ԱԺ նիստում զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, միջնորդությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին:

Ըստ միջնորդագրի՝ Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7000 քառակուսի մետր հողատարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում