Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան

Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում է երկհարկանի համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների դահլիճ։ Այս մասին հայտնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

 

Ներկա դրությամբ ընթանում են շենքի ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները։ Շինաշխատանքներն իրականացվում է «Տիգրան Մեծ» ՍՊԸ-ի կողմից։

 

Աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին: Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա վերջին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում