Վրաստանի նոր վարչապետը հայտարարել է փոխվարչապետների անունները
Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին Վրաստանի փոխվարչապետներ են դարձել, հայտարարել է նախարարների կաբինետի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:
Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության նոր կազմը: Նրա նախորդը` Գիորգի Գախարիան, վարչապետի պաշտոնը լքեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին` հայտարարելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցի շուրջ:
«Այսօրվանից մենք երկու փոխվարչապետ կունենանք` պարոն Դավիթ Զալկալիանին եւ Իվանե Մաչավարիանին»,- հինգշաբթի կայացած կառավարության նիստին ասել է Ղարիբաշվիլին:
Զալկալիանին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաեւ Գեորգի Գախարիայի օրոք: Մյուս փոխվարչապետը Մայա Ցկիտիշվիլին էր, ով Գախարիայի հրաժարականից հետո թողեց տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը:
Կարծիքներ