Սեւանա լճի ափին շինարարություն է կասեցվել

Սեւանա լճի ափին շինարարություն է կասեցվել

Սեւանա լճի ափին շինարարություն է կասեցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատեր իր էջում տեղեկատվություն էր տարածել, թե Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի 1֊ին փողոց 83/3 հասցեում՝ Սեւանա լճի ափին գտնվող նորակառույցում շինարարություն է իրականացվում։

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի օգոստոսի 26֊ին՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ի պահպանության բաժնի եւ Սեւանի մասնաճյուղի աշխատակիցներն արձանագրել են, որ սույն շինարարությունն իրականացվել է ազգային պարկի ենթակա տարածքում՝ առանց բնապահպանական փորձաքննության։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում