Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան դիմավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:
Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին:
Կարծիքներ