Ճապոնիան ուշադիր հետևելու է Անթալիայում Լավրովի և Կուլեբայի բանակցություններին
Ճապոնիան մեծ ուշադրությամբ կհետևի Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպմանը, որը նախատեսված է այս շաբաթ Անթալիայում։ Այս մասին երեքշաբթի օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մենք տեղյակ ենք տեղեկությունների մասին, որ նման հանդիպում պետք է կայանա մարտի 10-ին: Մենք մեծ ուշադրությամբ կհետևենք բանակցությունների ընթացքին»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կարող է կայանալ մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցելու է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Կարծիքներ