Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է. Սիմոնյան

Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է. Սիմոնյան

Սահմանազատում անում ենք ոչ թե սպառնալիքի տակ, այլ որ մեզ դա պետք է, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Դելիմիտացիայից հետո, այո՛, Ադրբեջանը ճանաչում է մեր սահմանը, բա ի՞նչ պիտի անի։ Այդ սահմանը պետք է նաև իրենց։ Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի որևէ բան հանձնել։ ՀՀ իշխանությունը որևէ տարածք հանձնելու մասին նույնիսկ չի պատրաստվում քննարկել։ 

Օրինակ, երբ Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին խոսք գնաց, ասացինք, որ եթե մեզ ինչ-որ բան պարտադրվի, մենք կռվելու ենք մինչև վերջ, և այսօր այն խոսակցությունները, որոնք կան, ստոր շահարկումներ են»,- նշել է Սիմոնյանը։ 

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայկական կողմն ասել է՝ եկեք սահմանը ֆիքսենք, մերը՝ մերն է, ձերը՝ ձերը։ Սպասում են պատասխանի։ 

«Այս ամենը միայն քարտեզի մասին չէ, սրա տակ պիտի լինի իրավական փաստաթուղթ` հայելային տրամաբանությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում