«Փաշինյանը ճիշտ է ասում․ Դրա պատասխանատուներն Արտակ Դավթյանն և Ստեփան Գալստյանն են եղել»․ Մովսես Հակոբյան

«Փաշինյանը ճիշտ է ասում․ Դրա պատասխանատուներն Արտակ Դավթյանն և Ստեփան Գալստյանն են եղել»․ Մովսես Հակոբյան

«Հրապարակ օրաթերթը»  զրուցել է  Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ , իսկ Су-30СМ-երի ձեռքբերման ժամանակ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե Փաշինյանը ճի՞շտ է ասում, երբ պնդում է, որ Су-30СМ-երը ձեռք է բերել, քանի որ բանակն է ասել, որ դրանք անհրաժեշտ են․

«Ճիշտ է ասում ինքը, այո։ Ինքը նաև ասաց, որ իրեն ուրիշներն ասել են, որ պետք չէ, այդ ասողներից, գրավոր գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ ասել եմ՝ դա մեզ պետք չէ, բայց բանակը պնդել է, որ դա իրենց պետք է, և գնել են»,- ասաց Հակոբյանը։

— Փաշինյանին Արտակ Դավթյա՞նն է ասել, որ Су-30СМ-երը պետք է գնվեն, այդ մասնագետը Արտակ Դավթյա՞նն է եղել։

— Արտակ Դավթյանը և Ստեփան Գալստյանը։ Դրա պատասխանատուն իրենք են։

— Այսինքն՝ Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն ինչ ասել են, Փաշինյանը  դրանք գնե՞լ է։

— Իմ կարծիքով՝ դա այդպես է։

— Իսկ բանակն ասել է, որ հրթիռներն էլ հե՞տը գնի, թե՞ առանց հրթիռների գնի։

— Այդ մանրուքները չգիտեմ։

— Իսկ ճի՞շտ է ասում, որ իր՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր այնպիսի բան չի եղել, որ բանակն ասի պետք է, և ինքը չգնի։

— Ինչքան ես տեղեկացված եմ, այո։ Ես միշտ նախաձել եմ, որ էսօրվա զինվորական ղեկավարությունը շատ լավ ապահովված վիճակում է։

«Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում