Բացահայտվել է օդի աղտոտվածության վտանգավոր հետևանքը
Լիբերի անվան ուղեղի զարգացման ինստիտուտի, Ջոնս Հոպկինսի համալսարանի և Պեկինի համալսարանի մի խումբ չինացի եւ ամերիկացի հետազոտողներ պարզել են, որ կեղտոտ օդում ապրող մարդկանց մոտ դեպրեսիայի վտանգը մեծացել է: Այս մասին ասվում է Proceedings of the National Academies of Sciences-ում հրապարակված գիտնականների հոդվածում։
Ուսումնասիրությանը մասնակցել է Չինաստանի մայրաքաղաքում ապրող 352 կամավոր։
Գենոտիպավորումը ցույց է տվել, որ նեյրոնային ցանցերը փլուզվել են ինչպես դեպրեսիայի հետ կապված գեների աշխատանքի, այնպես էլ կեղտոտ օդի պատճառով: Այնուհետև գիտնականները համեմատել են մահացած մարդկանց և փորձի մասնակիցների ուղեղի հյուսվածքների նեյրոնային ցանցերը։
Արդյունքում պարզվել է, որ դեպրեսիայի հակված մարդկանց մոտ, որոնք բնակվում են ավելի աղտոտված շրջաններում, հոգեկան խանգարման համար պատասխանատու գեներն շատ ավելի հաճախ են արտահայտվել միասին:
Կարծիքներ