Առաջադրվել եմ Փարաքար համայնքի նախնական ընտրություններում՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու. Գյուլնազարյան

Առաջադրվել եմ Փարաքար համայնքի նախնական ընտրություններում՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու. Գյուլնազարյան

Լյուդվիգ Գյուլնազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջադրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախնական ընտրություններում (փրայմերիզ)՝ որպես Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու:

«Փարաքար խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Պաշտոնապես առաջադրվել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններում (փրայմերիզ)՝ որպես Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:

Այս որոշումը կայացվել է իմ խորը պատասխանատվության զգացումից՝ ծառայելու մեր համայնքին և նպաստելու նրա շարունակական զարգացմանը, ինչին էլ որ մեր ջանքերն ուղղված էին վերջին ժամանակաշրջանում։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել նշանակալի հաջողությունների՝ Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Թաիրով, Արեւաշատ, Բաղրամյան, Այգեկ, Պտղունք և Փարաքար բնակավայրերում, ապահովելով դրանց համաչափ զարգացումն ու բարեկեցությունը։

Ձեր վստահությունն ինձ համար կարևոր հենարան է՝ այս պատասխանատու գործը հաջողությամբ իրականացնելու համար»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ՔՊ Վարչության՝ հունվարի 3-ի նիստում կայացված որոշմամբ՝ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում