Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին

Աֆղանստանում հերքել են տեղեկատվությունը թալիբների կողմից երկրի սահմանների 90 տոկոսի վերահսկման մասին

Այն տեղեկատվությունը, թե «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, ճիշտ չԷ եւ իրենից «սուտ քարոզչություն» Է ներկայացնում: Հուլիսի 23-ին այդ մասին AFP-ին Քաբուլում հայտարարել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:

«Դա իրական ոչ մի բանի վրա չհիմնված քարոզչություն Է: Վերահսկողությունը գտնվում Է Աֆղանստանի անվտանգության ուժերի ձեռքին: Սահմանի երկայնքով բոլոր հիմնական քաղաքները գտնվում են մեր վերահսկողության ներքո, ինչպես եւ հիմնական ուղիները»,- ասել Է պաշտոնական ներկայացուցիչը: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթությունը թալիբներից երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատարվում Է ապրանքների մատակարարում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում