ՀՀ կառավարությունը ևս մի քանի տոկոս մասնաբաժին կստանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից

ՀՀ կառավարությունը ևս մի քանի տոկոս մասնաբաժին կստանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից

Դեռևս հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է դարձել։ Հանքարդյունաբերող այս ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանի խոշոր հարկատուների եռյակում է եղել։

Ընկերության 15 տոկոս բաժնեմասը կառավարությանը նվիրաբերեց «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը։  Արդյունաբերական ընկերությունը ձեռք բերեց ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, որից 25 տոկոսն էլ նույն օրը նվիրաբերել է կառավարությանը` այսպիսով կառավարությանը դարձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսանոց համասեփականատեր։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն առաջիկա օրերին  ՀՀ կառավարությունը ևս մի քանի տոկոս մասնաբաժին կստանա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։

Արդյուքում ՀՀ կառավարությունը հետզհետե պետությանն է վերադարձնում այն մեծ ու խոշոր կապիտալը, որ տասնամյակների ընթացքում կոպեկների դիմաց մսխվել է։

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը շատ կոշտ էր արտահայտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հասցեին։ Սյունիք այցից հետո Փաշինյանը հայտարարեց` ընկերությունն անցել է կարմիր գիծը` քաղաքական գործընթացին խառնվելով։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում