Ղրիմի արեւելքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել տեղատարափի պատճառով
Ղրիմի թերակղզու արեւելքում որոշել են արտակարգ դրության ռեժիմ սահմանել, որտեղ գիշերվանից տեղացել են տեղումների երկամսյա նորմերը: Կերչի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը հունիսի 17-ին հայտնել Է Facebook-ի իր Էջում:
Ջրածածկ են եղել հինգ մունիցիպալ կազմավորումներ: Բորոզդինի խոսքով՝ Կերչում շարունակվում Է մարդկանց տարհանումը, նրանք կտեղավորվեն հյուրանոցներում եւ հանգստի բազաներում, կապահովվեն երեք անգամյա սնունդով: Ինչպես հաղորդվել Է, Ղրիմի արեւելքում տեղացել են տեղումների գրեթե երկամսյա նորմերը՝ 82 միլիմետր, ափերից դուրս Է եկել Մելեկ-Չեսմե գետը: Վերջին տվյալների համաձայն, ջրով ծածկվել Է 236 տուն եւ Կերչի հիվանդանոցը: Քաղաքի կենտրոնը հոսանքազրկված Է, երթեւեկությունը դժվարացել Է, առանձին շրջաններում ջուրը հասել Է մինչեւ ավտոմեքենաների տանիք:
Փրկարարները բնակիչներին նավակներով տարհանում են ժամանակավար տեղավորման կետեր: Ղրիմի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Տատյանա Լյուբեցկայան լրագրողներին հայտնել Է, որ օրվա ընթացքում նույնպես սպասվում են խիստ հորդառատ անձրեւներ, դրանք կդադարեն միայն հունիսի 18-ի օրվա կեսերին: Անձրեւները Ղրիմում տեղում են մայիսի վերջերից, գործնականում ամեն օր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 17-ին հայտարարել Է հերթական փոթորկի նախազգուշացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ