Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջ է շարժվում տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինքենը: 

Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար: 

Նրա խոսքով ՝ Իրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել տրոհվող նյութը, պայթուցիկ սարքը և ունենալ միջուկային զենք։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում