ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Վայոց Ձորում ու Արարարտում
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի շինանյութի առևտրի կետերում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում: Էական խախտումներ չեն արձանագրվել:
Տեսչական մարմնի աշխատակիցները նաև կասեցման գործընթաց են իրականացրել Վայոց Ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր, ինչպես նաև Արարատի մարզի Արարատ ու Վեդի քաղաքներում: Օրերս տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում նշված քաղաքների մի քանի տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Նշված թերությունների հիման վրա պարետատան որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է տվյալ տնտեսավարողների գործունեությունը:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Կարծիքներ