Արարատ Միրզոյանը Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում