ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում կքննարկվեն ընդլայնման համար անհրաժեշտ բարեփոխումները
Մարտի 21-22-ին կայանալիք ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են նոր ընդլայնման համար։
Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գրել է գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր հրավերի նամակում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Մենք կվերանայենք նոր ընդլայնման և ԵՄ բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները՝ հասկանալով, որ այս երկու ուղիները պետք է զուգահեռաբար ընթանան՝ ապահովելու համար, որ և՛ ԵՄ-ն, և՛ ապագա անդամ երկրները պատրաստ լինեն ընդլայնմանը»,- գրել է Միշելը:
Աղբյուրի համաձայն՝ բարեփոխումների էությունը Եվրահանձնաժողովի և Բրյուսելի ԵՄ այլ կառույցների լիազորությունների ընդլայնումն է և անդամ երկրների կառավարությունների իրավասությունների հետագա սահմանափակումը, այդ թվում՝ ԵՄ Խորհրդում վետոյի իրավունքից հրաժարվելը։
Կարծիքներ