Ադրբեջանի լրտեսին բարձր պաշտոնի նշանակել են ԼՂ նախկին պաշտոնյաները՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանի լրտեսին (-խմբ. նկատի ունի Սարգիս Գալստյան) բարձր պաշտոնի նշանակել են Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, որոնք բռնի տեղահանումից առաջ հեղաշրջում են սարքել, իսկ հետո դրանցից մեկը (-խմբ. նկատի ունի Սամվել Շահրամանյանին) ստորագրել է ԼՂ լուծարման փաստաթուղթը՝ իրականացնելով Ղարաբաղը «խուրդելու» պլանը։
«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մինչև վերջ Ղարաբաղում մնացող, Ղարաբաղի համար պայքարող ու անձնազոհության պատրաստ ԼՂ նախկին պաշտոնյաների մասին։
Նույն ազգափրկիչները հիմա առիթը բաց չեն թողնում վարչապետին Ղարաբաղի հարցում մեղադրելու համար, բայց փաստերն ու դեպքերի ժամանակագրությունը շատ ավելի խոսուն են»,- գրել է նա:
Կարծիքներ