Ալաշկերտ համայնքում ընթացքի մեջ են խմելաջրի համակարգի կառուցմանն ուղղված աշխատանքները
Ալաշկերտ համայնքը շուտով կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ. Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում Ալաշկերտում ընթացքի մեջ են խմելաջրի համակարգի կառուցմանն ուղղված աշխատանքները:
Ծրագրով նախատեսված է 1750 գծմ ջրագծի անցկացում և նորացված ջրամատակարարման համակարգի գործարկում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:
Կարծիքներ