Ադրբեջանը շարունակում է ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ. Էդմոն Մարուքյան
Հայաստանի պաշտպանության նախարարության տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական բանակի այսօրվա ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 2 սպանված և վիրավոր զինծառայող։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է իր ապօրինի ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։
Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է:
Կարծիքներ