Հարձակում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ
Թուրքիայում 5 անձի կողմից զինված հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը՝ հայտնում է ermenihaber-ը։
Հարձակման հետևանքով քաղաքական գործիչը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է։ Հարձակումը տեղի է ունեցել Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս փորձել է գնալ մզկիթ՝ մասնակցելու ուրբաթօրյա նամազին։
Կուսակցությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ, և հույս է հայտնել, որ հարձակման պատասխանատուները անհապաղ կձերբակալվեն։
Ավելի վաղ իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։
Կարծիքներ