Տարածաշրջանային հարցերի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանն ու Ղարիբաշվիլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Կարծիքներ