Իրանը ռուս–ուկրաինական պատերազմից առաջ Ռուսաստանին անօդաչուներ է մատակարարել. Աբդոլլահիան
Իրանն առաջին անգամ հաստատել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչու թռչող սարքեր։
Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որի խոսքերը փոխանցում է Reuters գործակալությունը։
Ըստ ԱԳ նախարարի՝ Թեհրանը Մոսկվային մատակարարել է «քիչ քանակով անօդաչուներ», իսկ մատակարարումն իրականացվել է ռուս–ուկրաինական պատերազմից մի քանի ամիս առաջ։
Աբդոլլահիանը նաև ընդգծել է, որ Իրանը իրեն չի համարում Ուկրաինայում հակամարտության կողմ և որ եթե Թեհրանին ներկայացվեն պատերազմում իրանական ԱԹՍ-ների կիրառման ապացույցներ, երկիրը «անտարբեր չի մնա» և կներկայացնի դրանք:
Իրանի իշխանությունները նախկինում հերքել են այդ գործարքի մասին հայտարարությունները՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի ԶՈւ-ն բազմիցս հայտնել է իրանական արտադրության անօդաչուների ոչնչացման մասին։
Կարծիքներ