Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվող անձը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 2-ին բաժին է ներկայացել 46-ամյա Դավիթ Հ.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից Մոսկվայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը) մեղադրանքով:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ