ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում