Նիդերլանդներում լոքդաուն են սահմանում «օմիկրոն» շտամի տարածման պատճառով

Նիդերլանդներում լոքդաուն են սահմանում «օմիկրոն» շտամի տարածման պատճառով

Նիդերլանդները լոքդաուն է սահմանում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը COVID-19-ի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով, հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն:

«Նիդերլանդները վաղվանից լոքդաուն է սահմանում։ Դա անխուսափելի էր։ «Օմիկրոն» շտամը տարածվում է ավելի արագ, քան մենք սպասում էինք», – ասել է Ռյուտտեն մամլո ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով ՝ լոքդաունն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 19-ին և կգործի մինչև հունվարի 14-ը:

Այդ ընթացքում բոլոր բարերը, ռեստորանները, որոշ խանութներ, կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, մարզասրահները փակ կլինեն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել «օմիկրոնով» վարակման թվի աճի պատճառով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում