Ստեփանակերտի բնակիչները կազատվեն ավտոմեքենաների գույքահարկից
Ստեփանակերտի բնակիչները մինչև 2021 թվականի հունվարի 1-ն ազատվում են մատակարարված խմելու ջրի և աղբահանության դիմաց վճարներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստում:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ավագանու նիստում Դավիթ Սարգսյանը հայտնել է նաև, որ քաղաքացիները 1 տարի ժամկետով գույքահարկ չեն մուծելու 2020թ. պատերազմում զոհվածներին, վիրավորներին և որոշ սոցիալական որոշ խմբերի պատկանող քաղաքացիների ավտոմեքենաների համար տրամադրվող համապատասխան տեղեկանքի դեպքում:
«Չնայած ռազմագործողություններ այլևս չկան, պատերազմի հետևանքները դեռ թարմ են: Ցավոք, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց ավերածությունների չեզոքացումը հնարավոր է: Արվելու է առավելագույնը մայրաքաղաքն իր մինչպատերազմյան տեսքին վերադարձնելու համար: Դրանում կներգրավվեն ինչպես պետական և համայնքային միջոցներ, այնպես էլ մասնավոր ներդրումներ: Քաղաքապետը առանձին անդրադարձել է տարհանված բնակիչների խնդիրներին: Բնականաբար, առաջնահերթը բնակարանայինն է: Քիչ չեն նաև կենցաղային դժվարությունները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում էլ՝ նախապատվությունը տրվելու է Ստեփանակերտում բնակվող տարհանվածներին»,-նշել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Կարծիքներ