Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք
Փետրվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 457 թեստավորում, հաստատվել է 180 դեպք, այդ թվում՝ երեխաներ:
Մահվան դեպքերի թիվը 1 է:
Ստացիոնար բուժվողները 52-ն են:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6502 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2059 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել:
Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և իրենց հարազատների առողջությունը:
Կարծիքներ