2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտահարկ

2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտահարկ

2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչաետը՝ շարունակելով.

«2025թ․ հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 2018-ի ամբողջ տարվա ցուցանիշից ավել է 65․5 միլիարդ դրամով, կամ 1399 տոկոսով։
Այս տարի ծրագրից օգտվում է 62 հազար 139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4 հազար 21 շահառուից ավել է 58 հազար 118-ով կամ 1445 տոկոսով։
2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակներում ձեռքբերված կառուցված/կառուցվող բնակարանների եւ բնակելի տների թիվը 46 հազար 56 է, 43 հազար 517-ով ավել է 2018թ. հունվարի 1-ի դրությամբ 2 հազար 539 բնակարաններից եւ բնակելի տներից:

Այս ցուցանիշի աճը 1714 տոկոս է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում