Աթլետիկան ճանաչվել է Տոկիո-2020-ի ամենամասսայական մարզաձև
Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը։ Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն։ Ցուցանիշը հիմնված է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տվյալների վրա:
Քոուն նաև նշել է, որ աթլետիկան Տոկիոյում առաջատար է դարձել հեռարձակումների դիտումների ընդհանուր ժամերի (2,2 մլն), ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների (10 հազար) և սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների քանակով (700 միլիոն):
Նաև ՄՕԿ-ի և Տոկիոյի օլիմպիական խաղերի կայքերում և հավելվածներում ամենաշատ դիտումները ստացել են աթլետիկայի տեսանյութերը՝ ավելի քան կես միլիոն:
Տոկիոյի խաղերում մեդալների ամենամեծ հավաքածուն եղել է աթլետիկայում՝ 48, երկրորդը լող մարզաձևում՝ 37։
Կարծիքներ