Չեխիայում նավթավերամշակման գործարանը տարահանել են չպայթած ավիառումբի պատճառով
Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումը պատճառ Է դարձել Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Լյուդմիլա Սվետլակովան:
«Մենք հաղորդում ստացանք, որ Unipetrol ընկերության գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ,- նշել Է նա:- Գտածոյի վայր են ժամանել սակրավորները: Կատարվել Է գործարանի աշխատակիցների տարահանում»: Սակրավորները, նրա խոսքով՝ պատրաստ են վնասազերծելու ավառումբը: Պայթյունի ուղղակի վտանգ գոյություն չունի: Ուստի գործարանի արտադրամասերում մնացել են ծառայությունների աշխատակիցներ, ովքեր ապահովում են արտադրության անընդհատ ցիկլը: Երթեւեկության համար ժամանակավորապես փակված Է ավտոտրանսպորտի ճանապարհը, որն անցնում Է ձեռնարկության տարածքի այն մասի անմիջական մերձակայքով, որտեղ ի հայտ Է եկել վտանգավոր գտածոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ