Եվրոպայում իտալական նդրանգետայի խոշոր ցանց են լիկվիդացրել

 Եվրոպայում իտալական նդրանգետայի խոշոր ցանց են լիկվիդացրել

Շուրջ երեսուն մարդ Է ձերբակալվել մաֆիայի դեմ իտալացի մարտիկների խոշոր գործողության շրջանակներում, որը նրանք Գերմանիայում, Իսպանիայում եւ Ռումինիայում, ինչպես նաեւ բուն Իտալիայի տարածքում անցկացրել են եվրոպացի գործընկերների աջակցությամբ: Այդ մասին հաղորդել Է մաֆիայի դեմ պաքարի իտալական վարչությունը:

Ինչպես նշվում Է տեքստում, «ծանր հարված» Է հասցվել նդրանգետա հզոր մաֆիոզ խմբավորման մի քանի ընտանիքների, որոնք գործում են հիմնականում Թուրինի շրջանում: Գործողությանը մասնակցել են հակամաֆիոզ վարչության 200 աշխատակիցներ, ինչպես նաեւ ոստիկանության, Ֆինանսական գվարւդիայի եւ կարաբինակիրների կորպուսի հարյուրավոր գործակալներ:

Արտասահմանում ձերբակալություններն ու բռնագրավումները մայիսի 5-ին անցկացրել են Իսպանիայի, Ռումինիայի եւ Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամասի 500 ոստիկաններ: Բացի կասկածյալներին ձերբակալելուց, ոստիկանությունը բռնագրավել Է բանկային հաշիվները եւ ունեցվածքը, այդ թվում՝ անշարժ գույքը եւ ավտոմեքենաները, «միլիոնավոր եվրոների գումար», նշվում Է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, Թուրինում կալանք Է դրվել սուրճ բովելու արտադրամասի, բարի եւ ծխախոտի խանութի վրա: Ինչպես հայտարարել Է մաֆիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Նիկոլա Մորան, հետաքննությունը եւ գործողությունը թույլ են տվել վնասազերծել նդրանգետայի «եվրոպական մաֆիոզ ցանցը»:

«Մենք ունենք հանցավոր ուժ, որը ոչ միայն մոնոպոլացրել Է տարածքը եւ այն իր կամքին Է հպատակեցրել հանցավոր նպատակների համար, այլեւ տիրապետում Է տնտեսական տպավորիչ հզորության, որի օգնությամբ նա կարող Է ընդարձակվել Եվրոպայի ցանկացած կետում»,-ասվում Է Մորայի հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում