Արտահոս է տեղի ունեցել «Բարեկամություն» խողովակաշարի լեհական հատվածում, որը նավթ է մատակարարում Գերմանիային
Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում:
«Դա գիծ է, որով նավթ է ստանում Գերմանիան: Ներկայում պատահարի պատճառները հայտնի չեն, գազատարի վնասված հատվածն անջատված Է, երկրորդ գիծն աշխատում Է առանց փոփոխությունների»,-հաղորդել Է ընկերությունը:
Pern ենթակառուցվածքի մնացած տարրերը, այդ թվում՝ տեղամասը, որով նավթ Է փոխադրվում Գերմանիա, աշխատում են նախատեսված ռեժիմով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ