Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
Ռուսաստանը խնդրել է ապրիլի 12-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Կիևին արևմտյան զենք մատակարարելու թեմայով։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընթացիկ շաբաթվա ավարտը կրկին ուկրաինական է լինելու: Հինգշաբթի՝ ապրիլի 11-ին, Արևմուտքի ներկայացուցիչները խնդրել են իրենց ավանդական հանդիպումը Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Մենք կրկին, որպեսզի չխախտենք ավանդույթը և թույլ չտանք, որ Արևմուտքի ներկայացուցիչները ազատորեն առաջ տանեն իրենց պատմությունը, խնդրել ենք ապրիլի 12-ի ժամը Կիևի արևմտյան զենքի մատակարարման վերաբերյալ առանձին հանդիպում կազմակերպել: Մենք կաշխատենք հետաքրքիր զեկուցող գտնել»,- նշել է Պոլյանսկին։
Կարծիքներ