Բլինքենը չի կարողացել նշել Թուրքիա F-16 կործանիչների մատակարարման ժամկետները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, չի կարողացել նշել Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսին ծանուցելու ժամկետները՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է F-16-ին, ես չեմ կարող ձեզ պաշտոնական ծանուցման պայմանները տրամադրել: Կարող եմ ասել, որ ակտիվ ներգրավված եմ Կոնգրեսի հետ F-16 փաթեթին վարչակազմի ուժեղ աջակցության վերաբերյալ զրույցներում»,- ասել է նա:
Կարծիքներ