Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններին

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում