Կուլեբան ասել է, որ Ուկրաինան չի համաձայնի իր տարածքի օտարմանը

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ իր խնդիրն է հնարավորինս շատ զենք մատակարարել Ուկրաինա և հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առավելագույն խստացման։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ երեկոյան Bild թերթին տված հարցազրույցում։
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ հրադադարի մասին համաձայնության գալու հնարավորությունների մասին՝ նա նշել է, որ «վատ բան չի տեսնում զինադադարի մեջ, եթե դա դառնա լուծման առաջին քայլը, որը կհանգեցնի Ուկրաինայի տարածքի ազատագրմանը»։ «Մենք չենք գնա [Ուկրաինայի] տարածքի մի մասի օտարմանը: Մենք պատրաստ ենք դիվանագիտության, բայց թույլ չենք տա, որ այն պարզապես երկարացնի մեր տառապանքը և միայն հետաձգի պատերազմի հաջորդ փուլը», - պնդում է Կուլեբան:
Կարծիքներ