Telegram մեսենջերում սպասված գործառույթ կհայտնվի

Telegram մեսենջերում սպասված գործառույթ կհայտնվի

Պոպուլյար Telegram մեսենջերում շուտով կհայտնվի խմբային զանգի գործառույթը, հայտնում է Telegram Info-ն:

Գործառույթը կոչվում է Voice chat (Ձայնային չաթ): Այդպիսի չաթը կարող է ստեղծվել ադմինիստրատորի կողմից փաբլիք խմբի հիման վրա: Շփվել դրանում կարող են համայնքի անդամները կամ ադմինիստրատորները. պարամետրերը կարգավորվում են զանգից առաջ:

Ձայնային չաթերը հայտնվել են Android-ի համար Telegram 7.3- ի բետա տարբերակում, սակայն շուտով կհայտնվեն նաեւ ռելիզում: Օգոստոսից մեսենջերում տեսազանգեր են փորձարկում, դեռ` միայն երկու օգտատիրոջ միջեւ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում