Գիտակցությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այժմ կայուն է

Գիտակցությունը կորցրած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակն այժմ կայուն է

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։

 

«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել են Հատուկ քրեակատարողական ծառայությունից։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո վայր է ընկել։ Ինչպես նշել է Բեքա Բասիլայան, ընկնելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին պատգարակի վրա են պառկեցրել ու տարել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում