ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «պատվաստանյութերի ազգայնացումը» մեծ սխալ է անվանել
Աշխարհի որոշ երկրներ դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ մի դեղաչափ չեն ստացել, մինչդեռ ավելի հարուստ երկրները ակտիվորեն պատվաստում են իրենց բնակչությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, որը կմեկնարկի չորեքշաբթի օրը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայիս իրավիճակն ինձ շատ է մտահոգում: Որոշ երկրներ շատ արագ են պատվաստում իրենց բնակչությանը, սակայն մենք դեռ ունենք երկրներ, որոնք պատվաստանյութի անգամ մի դեղաչափ չեն ստացել»,- ասել է նա:
«Պատվաստանյութերի ազգայնացումը մեծ սխալ է,- ասել է Գուտերեշը: «Ընդհանուր առմամբ, մենք հսկայական խզում ենք տեսնում զարգացող աշխարհում եւ զարգացած երկրներում պատվաստումների միջեւ»,- շարունակել է նա:
Նա հիշեցրել է զարգացող երկրներում պատվաստանյութերի բաշխմանն ուղղված COVAX նախաձեռնության մասին: «Ցավոք, COVAX-ը դեռ միջոցների պակաս ունի՝ մոտ 22 միլիարդ դոլար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Սակայն հիմա կան նաեւ մատակարարման խնդիրներ՝ տարբեր երկրներից արտահանման սահմանափակումների պատճառով»:
Կարծիքներ