Freedom House-ը Ադրբեջանին կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կրկին Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միջազգային հանրությանն էլ կոչ է արել՝ աջակցել շրջափակումը վերացնելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Freedom House-ը շեշտել է «Թվիթեր»-ի էջում կատարած գրառումներով:
Կազմակերպությունը նախ նկատել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ ամսից ավելի շարունակվող շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական պաշարները նվազում են։
«Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն՝ աջակցել շրջափակումը վերացնելուն և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունն ու բարեկեցությունը պետք է ապահովվեն»,-նշել են Freedom House-ից:
Կարծիքներ