Մինսկում կկայանա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Մինսկում կկայանա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 8-ին Մինսկում։ Կքննարկվեն կազմակերպության պատասխանատվության գոտում առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին։

«Հունիսի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը»,-նշել է նա:

Զայնետդինովն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածաշրջանային հակաահաբեկչական «Վարձկան» գործողության անցկացման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարավերահսկման մարմինների և ուժերի կազմավորման հետ կապված փաստաթղթերը և այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում