Վրաստանի իշխանությունները քննարկում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների թուլացման հարցը

Վրաստանի իշխանությունները քննարկում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների թուլացման հարցը

«Մենք դեռ երկար չենք կարողանա հանել դիմակների հետ կապված սահմանափակումները, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ»,-այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։

Նրա խոսքով՝ դիմակը պաշտպանության միջոց է, հատկապես կորոնավիրուսի տարածման պիկ շրջանում:

«Որքան էլ մենք արդյունավետ հաղթահարենք մինչեւ մայիսի վերջ սպասվող պիկը, դիմակը պաշտպանության միջոց է»,- հայտարարել է Թամար Գաբունիան:

Միաժամանակ, փոխնախարարի խոսքով, ակտիվորեն քննարկվում են գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումների մասնակի թուլացման հարցը:

«Ակտիվ քննարկում է գնում գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակման հարաբերական թուլացման մասին, խոսքը ժամանակի տեղափոխման մասին է։ Բոլորը հասկանում են, որ մենք դրա համար պիկի շրջանում ռեսուրսներ չունենք»,- հայտարարել է Գաբունիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում