Շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյանը Ֆրանսիայում կմասնակցի ոլորտային մի շարք միջոցառումների

Շրջակա միջավայրի փոխնախարար Գաբրիելյանը Ֆրանսիայում կմասնակցի ոլորտային մի շարք միջոցառումների

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը փետրվարի 6-11-ը կգործուղվի Ֆրանսիա (Փարիզ), որտեղ կմասնակցի  ոլորտային մի շարք միջոցառումների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին 2023 թվականի փետրվարի 6-11-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ոլորտային մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում