Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 665 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 665 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 665 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 286 մարդ, ևս 23-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 20 661 թեստ:

Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 423 843 դեպք: Այստեղից ապաքինվել է 386 998 մարդ, մահացել 5 876 պացիենտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում