Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար. Սուրեն Պապիկյանը մանրամասներ է հայտնել
Պաշտպանության նախարարությունում բարեփոխումները շարունակվում են, և ուզում եմ սիրով տեղեկացնել՝ Կառավարության նախորդ նիստում ընդունվեց մի կարևոր որոշում, որի հիման վրա լավարկվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների բնակարանային ապահովման ծրագիրը՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այն այլևս տրվելու է սեփականության իրավունքով, պայմանով, որ նրանք պետք է ծառայեն 20 տարի պարտադիր, ներառյալ՝ ուսման տարիները»,- տեղեկացրել է նախարարը՝ խոսելով ակադեմիայի շրջանավարտներին այսուհետ բնակարանով ապահովելու մասին:
Նրա խոսքով՝ բնակարանի չափը և գինը որոշվելու են Կառավարության որոշմամբ: Այն Երևանում չպետք է գերազանցի 80 քառակուսի մետրը կամ դրա միջինացված շուկայական արժեքը, որը կազմում է 35 միլիոն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում:


Կարծիքներ