Հարցում. Փաշինյանը բացարձակ առաջատար է մարզերում
Քանի դեռ լռության օրվան ու արտահերթ ընտություններին հաշված օրեր ու ժամեր են մնացել, սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են հրապարակել իրենց նախընտրական շրջանի հարցումները։
Այս անգամ իրենց հարցումներն է հրապարակել Հայաստանի ընտրական ուսումնասիրությունների կենտրոնը։ Անցկացված հեռախոսային հարցումներում հարցվողներին տրվել է 6 հարց` կապված առաջիկա ընտրությունների, ինչպես նաև իրենց սոցիոդեմոգրաֆիկ և սոցիալ-տնտեսական բնութագրերի հետ: Հարցումը սկսվել է մայիսի 31-ին և ավարտվել հունիսի 16-ին, ընտրանքը կազմել է 800 հարցվող, հավաստիության ցուցնիշնը 95% է, սխալի հավնականությունը՝ 3%։
Համաձայն հարցումների քաղաքական գործիչների, կուսակցությունների ու դաշինքների շրջանում հարցվածները ամենաշատը չեն վստահում, ամենամեծ հակավարկանիշ ունեցող «Հայաստան» դաշինքի ղեկավար նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ըստ հարցվածների հակավարկանիշը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը`62%, Գագիկ Ծառուկյանը` 67%, Լևոն Տեր-Պետրոսյանը` 73% և Արթուր Վանեցյանը` 76%։ Ի հակադրություն այս հակավարկանիշների, Նիկոլ Փաշինյանը հարցմանը մասնակցողների շրջանակում գրանցել է ամենաբարձր հավանության վարկանիշը՝ 35%։ Հատկանշական է, որ Հետաքրքիր ցուցանիշ է, որ Արամ Սարգսյանը՝ 21% հավանության վարկանիշով, դարձել է հարցման երկրորդ ամենաժողովրդական թեկնածուն:
Մյուս կողմից, Փաշինյանը նաև առաջատար է նաև հարցվածների շրջանում թեկնածուների անկեղծության վարկանիշի սանդղակում։ Փաշինյանին ճանաչվել է որպես ամենաազնիվ թեկնածու 30% ձայներով, որին հաջորդել է Սարգսյանը՝ 19%, Քոչարյանը՝ 3%, Տեր-Պետրոսյանը՝ 2%, Վանեցյանը՝ 2% ձայներով։ Ավելին, Փաշինյանը նաև առաջատար է նաև ամենաքիչ կոռումպացված թեկնածուների ցուցակում։ Այս ցուցակում պատվավոր առաջին և երկրորդ տեղերը կիսում են Նիկոլ Փաշինյանն ու Արման Բաբաջանյանը, համապատասխանաբար 1 և 2%-ով, որոնց հաջորդել է Սարգսյանը՝ 4% և Մարուքյանը՝ 5% ձայներով։
Ընդհանուր առմամբ, նախկին իշխանությունների հետ առնչվող թեկնածուները դիտարկվում էին որպես առավել կոռումպացված և ավելի քիչ ազնիվ քաղաքական գործիչներ, մինչդեռ թավշյա հեղափոխությանը հարող թեկնածուները դիտարկվում էին որպես առավել ազնիվ թեկնածուներ։
Տարբեր մարզերում ձայների բաշխումը կարևոր պատկեր է տալիս երկու առաջատար թեկնածուների միջև ընտրողների նախընտրությունները հասկանալու հարցում։ Ըստ հարցման արդյունքների Փաշինյանի վարկանիշը գերակշռում է Հայաստանի բոլոր մարզերում, բացառությամբ Սյունիքի։ Այսպես, Արագածոտնում Փաշինյանն ապահովել է 71%, իսկ Քոչարյանը ՝ 29%, Արարատում անհամապատասխանությունն էլ ավելի մեծ է. Փաշինյանը 87% է, իսկ Քոչարյանը՝ 13%: Գեղարքունիքում ամենամեծ անհամապատասխանությունն է տոկոսային առումով, որտեղ Փաշինյանն ապահովել է 95%, Լոռիում Քոչարյանն ունի 16%, Փաշինյանը՝ 86%, Արմավիրում Քոչարյանը՝ 19%, իսկ Փաշինյանն՝ 81%: Այս անհամապատասխանությունները փոքր-ինչ թույլ են Կոտայքում, որտեղ Փաշինյանը դեռ գերակշռում է 59% -ով, սակայն Քոչարյանին հաջողվում է ապահովել 41%, նմանապես՝ Շիրակում (Քոչարյան`32%, Փաշինյան` 68% ): Երևանում նույնպես Փաշինյանի ստացել է հարցվածների աջակցության մի ստվար մասը՝ 41 տոկոս։
Ի մի բերելով, կարելի է փաստել, որ թե՛ Երևանում թե՛ մարզերում, Փաշինյանի վստահում են հարցվածների զգալի մեծամասնությունը։ Հատկապես գյուղական վայրերում ու մարզերում գերակշռությունը անհամեմատելի մեծ է իր հիմնական մրցակիցներից։
Կարծիքներ