Ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից․ ՏՄՊՊՀ-ն՝ տնտեսվարողներին

Ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից․ ՏՄՊՊՀ-ն՝ տնտեսվարողներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: Մասնավորապես ձեռնպահ մնալ՝

. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, 

. մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն: 

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով: 

Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

պետական հանձնաժողով

Հետևեք մեզ նաև Տելեգրամում